Գարեգին Դավթյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարեգին Դավթյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1978) |
Ստեղծագործություն(ներ) | Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի, Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրի և Հերմեսի արձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Garegin Davtyan Վիքիպահեստում |
Գարեգին Համբարձումի Դավթյան (դեկտեմբերի 8, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժինը։
1983 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
1990 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, պրոֆեսոր` 2005 թվականից։
1996 թվականից Դանթե Ալիգիերիին նվիրված բրոնզե քանդակի միջազգային մրցանակաբաշխության ժյուրիի մշտական անդամ[1]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակներին բնորոշ են արդիական իմաստավորումները և կերպավորումների խորհրդանշական ընդհանրացումները։
- «Ընչաքաղցության մեղքը», 1990 թվական, բրոնզ, փայտ
- «Քավության դռներ», 1994 թվական, բրոնզ, Բրոնզե քանդակի 11-րդ միջազգային դանթեական բիենալեի 1-ին մրցանակ, Ռավեննա
- «Հյուսիսային քամին», 1998 թվական, բրոնզ, քար, Հայաստանի անկախությանը նվիրված հոբելյանական ցուցահանդեսի 1-ին մրցանակ
- «Հերմես», 2000 թվական, բրոնզ
- «Սուրբ Գևորգ», 2001 թվական, բրոնզ, Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ցուցահանդեսի 1-ին մրցանակ
- «Էգեյան հիշողություններ», 2002 թվական, հարթաքանդակների շարք
- Հուշատախտակ և հուշարձան Էդուարդ Իսաբեկյանի, 2008 թվական, Երևան
- «Ֆրիտյոֆ Նանսեն» կիսանդրի, 2011 թվական, Երևան
- Կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կիսանդրի, 2013 թվական, Ազգային Պանթեոն
- Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրի (Երևան), 2014 թվական
Գարեգին Դավթյանի քանդակները ցուցադրվում են հետևյալ երկրների թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում՝
մասնավորապես՝
- Հայաստանի ազգային պատկերասրահ (Երևան)
- Ռուսաստանի պետական ազգային Տրետյակովյան պատկերասրահ (Մոսկվա)
- Դանթե Ալիգիերիի ազգային թանգարան (Ռավեննա, Իտալիա)
- Նիրեձ-Ղազայի «Վարոշի» ազգային պատկերասրահ (Հունգարիա)
- Չելյաբինսկի ազգային պատկերասրահ (Ռուսաստան)
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1993
- Սենտ-Գալենի քաղաքային պատկերասրահ (Շվեյցարիա)
- Լուգանոյի քաղաքային պատկերասրահ (Շվեյցարիա)
- Ռիենի քաղաքային պատկերասրահ (Շվեյցարիա)
- ժնևի միջազգային ֆորում «Եվրոարտ-93», «Փալէքսպո» համալիր
- 1996 Հայաստանի Նկարիչների Միություն (Երևան)
- 1996 Արևմտյան Բեռլինի «Ուրանիա» միջազգային գիտական կենտրոն (Գերմանիա)
- 2002 Սան Ֆրանցիսկոյի «Որպալ» պատկերասրահ (ԱՄՆ)
- 2005 Մոսկվայի «Գոլդեն Փալաս-ի» «VIP» սրահ
Խմբակային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 «Ալեք Մանուկյան» կենտրոնում «Ժամանակակից արվեստագետներ Հայաստանից» խմբային ցուցահանդես, Փասադենա (ԱՄՆ)
- 2008 «Ինտեր Արտ»ցուցասրահում «Ազատության սերունդ» «Հայաստանի նոր Ավանգարդ» խմբային ցուցահանդես, Նյու-Յորք (ԱՄՆ)
- 2010 Հայ նկարիչների ցուցահանդես Կասել դել Օվո, Նապոլի (Իտալիա )
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2015)[2]
- 2011 թվական - Մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ
- 2006 թվական - «Վահան Թեքեյան» մրցանակ՝ Կերպարվեստ անվանակարգում
- 2001 թվական - I մրցանակ քրիստոնեության ընդունման 1700 ամյակին նվիրված ցուցահանդես (Երևան)
- 1998 թվական - I մրցանակ Հայաստանի անկախությանը նվիրված հոբելյանական ցուցահանդեսում (Երևան)
- 1994 թվական - I մրցանակ Դանթեին նվիրված XI Միջազգային բրոնզե քանդակի բիենալեում (Ռավեննա, Իտալիա)
- 1990 թվական - Հռոմի Պապ՝ Հովհաննես Պողոս II-ի «Մեծ ոսկե մեդալ» IX Դանթեական Միջազգային բիենալեում (Ռավեննա, Իտալիա)
- 1989 թվական - ՀՍՍՀ Մշակույթի Նախարարության «Տարվա լավագույն քանդակ» հատուկ մրցանակ (ներկայացված է Տրետյակովյան պատկերասրահի կողմից), (Մոսկվա)
- 1989 թվական - Բրոնզե մեդալ Պոզնանի մանր պլաստիկայի միջազգային բիենալե (Լեհաստան)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էդուարդ Իսաբեկյանի հուշատախտակը Երևանում
-
Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրի, Երևան
-
«Հերմես», 2001, Երևան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գ. Հ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գարեգին Դավթյան կատեգորիայում։ |
Կատեգորիաներ:
- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Քանդակագործներ այբբենական կարգով
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայ քանդակագործներ